«Սովետը հոգին տալիս, կամ` իմ սեպտեմբերի 1-ը». Արսեն Խառատյան
Advertisement 1000 x 90

«Սովետը հոգին տալիս, կամ` իմ սեպտեմբերի 1-ը». Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սովետը հոգին տալիս, կամ` իմ սեպտեմբերի 1-ը.

Ուղիղ 30 տարի առաջ` 88-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց գնացի: Երևանի Նոր Նորքի 7-րդ Զանգվածի թիվ 88 դպրոցի բակում սևուսպիստակ համազգեսներով շարված 2000-ից ավելի աշակերտներիս էր դիմում տնօրենը: Այս ինիցիացիոն գործընթացին էին հետևում շենքերի բակերում ու պատշգամբներում ծվարած ծնողներն ու տատիկ-պապիկները: Եվ ահա, պանելային մեր դպրոցի բեմահարթակից տնօրենը բարձրախոսից ճառում է.

– Այո՛, ես ո՛չ մի հարստություն չունեմ, իմ միակ հարստությունը դուք եք երեխաներ:

Ազգագրագետ հայրս` Զավենը, որ այլ տղամարդկանց հետ հետևում էր շքերթային այս միջոցառմանը հակադարձում է.

– Սուտ ես ասում, բա էն 24-10դ (նկատի ունի Վոլգա մեքենան) որտեղի՞ց ա…

Իր մայրամուտին մոտեցող սովետի` ստի, երեսպաշտության ու երկերեսանիության բարձրակետն էր, երբ պաշտոնական ելույթներն ու մամուլը մի բան էին ասում, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր: Մեր ծնողների ըմբոստ սերունդը կարողացավ վերջ դնել կեղծիքին ու ստին, մեզ ժառանգելով անկախություն ու հաղթանակներ:

Այժմ` ԽՍՀՄ փլուզումից շուրջ 3 տասնամյակ անց, մենք կրկին հաղթել ենք ստին և հիմա հնարավորություն ունենք մեր երեխաներին փոխանցել ազատ ու երջանիկ երկիր:

Շնորհավոր սեպտեմբերի 1, սիրելի դպրոցականներ, բարի գալուստ դպրություն, լավ սովորեք, ըմբոստ եղեք, իսկ մենք անելու ենք հնարավորինը` ձեր խաղաղ ու բարեկեցիկ ընթացքն ապահովելու համար…»:

https://www.facebook.com/arsen.kharatyan/posts/1988618001233076?__xts__[0]=68.ARBlS9U2Zurn_xNqViEgMo2nk2KLkTONIry3s6Wi1uQBwRjIJhfAEQEicIYp4UBc4kgWcBP0zzriAP24pXkY3FthMiHAW4gKJRAoHP–vhLCvTVegM6k0Pvq_RTRWcmUxUHQcfJvR5bmrp3s-fA9RBIyJYu1wZum6FOTb7l7YCtk1pT33bwdsg&__tn__=-R



Նման նյութեր