
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դպրոցահասակ երեխաներ ունեցող հարգելի ծնողներ, դպրոցների դասասենյակների մաքրության հետ կապված իմ գրառմանս առիթով անչափ շատ հարցադրումներ ու նույնիսկ դժգոհություններ կան: Պարզաբանեմ: Դպրոցների ֆինանսավորման մեջ դասասենյակների մակերեսների մաքրությունը չի ֆինանսավորվում, որովհետև ենթադրվում է, որ դասասենյակները պետք է մաքրեն աշակերտները, որի վերաբերյալ ընդվզում են, գուցե իրավացիորեն, հատկապես տարրական դասարանների ծնողներն ու պահանջում, որպեսզի դպրոցի մաքրուհիներն այդ գործը անեն: Նրանք պարտավոր չեն դասասենյակները մաքրել, առանց այդ էլ դպրոցների դասասենյակներից բացի, մնացած մակերեսները մաքրելու համար նրանց տրվող աշխատավարձը նվազագույնն է, իսկ աշխատանքի համար յուրաքանչյուրին պետք է վարձատրել:
Հետևաբար՝ կա՛մ առանց տնօրենին, կա՛մ «մեկ պատուհան»-ին բողոքելու, պետք է վճարեք մաքրուհիներին այդ աշխատանքի համար կա՛մ ձեր երեխաների հետ կազմակերպեք դասասենյակների մաքրությունը: Տնօրեններն էլ չեն կարող արգելել այս նպատակով ծնողների դրամահավաքը, որովհետև դա կամավոր իրենց որոշումն է, սա կաշառք չի, սա աշխատանքի դիմաց վարձատրություն է ու նման բողոքների էլ վերադասը չպետք է անդրադառնա և տնօրենին անհարկի այպանի;
Եզրակացություն, հարգելի ծնողնե՛ր, ես մնում եմ այն համոզման, որ մեր աշակերտների դաստիարակության կարևոր բաղադրիչ է իրենց դասասենյակներում մաքրություն պահպանելը,եթե համամիտ չեք, ուրեմն այդ աշխատանքի համար վճարեք»:
https://www.facebook.com/anahit.bakhshyan/posts/1891862550860697?__xts__[0]=68.ARDObh8c6nh4fpGylOVc0w3ichil5M8Qya2P47YZsNOKPvYNN8prSDacwZZ4a7GAlYbTBiYB-iz61Run1Cn5bfQ0N1WfsDkdW_sDEcO3iUh4XX5Gdh49WyC2SK3_R_5TwWO3dM3PAOytWxBOm5ZIEuAkLwjt7wu-VGF6L5c-cUFi2Dj_DQy_KA&__tn__=-R