Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են դերասանուհի Վանեսա Մարկեսին իր իսկ սեփական տանը: Այս մասին, ըստ aysor.am-ի՝ հաղորդում է Los Angeles Times- ը:
49-ամյա դերասանուհին տառապում էր մի շարք հոգեկան հիվանդություններով: Հերթական նոպայից հետո ոստիկաններին կանչել են հարևանները: Ոստիկանները մեկ ժամից ավելի համոզում էին նրան հիվանդանոց գնալ:
Այնուհետև կինը ձեռքն է վերցրել խաղալիք ատրճանակ: Ոստիկանները ենթադրել են, թե դա իրական ատրճանակ է և երկու անգամ կրակել են նրա վրա: Դերասանուհին վնասվածքներից մահացել է:
Վանեսա Մարկեսը հայտնի էր «Շտապ օգնություն» հեռուստասերիալից՝ բուժքույր Ուենդի Գոլդմանի դերով: