
Ամերիկյան Մինեապոլիսում հանցավոր սեքսուալ պահվածքի համար ձերբակալել են չինացի միլիարդատեր Լյու Ցյանդունին, որը հայտնի է նաև որպես Ռիչարդ Լյու: Նա Alibaba Group-ի հիմնական մրցակից համարվող JD.com էլեկտրոնային կոմերցիոն կայքի հիմնադիրն է, հաղորդում է AP-ն: Նրան ձերբակալել են օգոստոսի 31-ին, իսկ հաջորդ օրը՝ ազատ արձակել: