
Հովհաննես Համբարձումյանը նորամուտն է նշել Կիպրոսի առաջնությունում:
«Էնոսիս Նիոն Պարալիմնիի» նորեկը մասնակցել է «Նեա Սալամիսի» հետ ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է պարտությամբ՝ 3:5:
Հանդիպման 85-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը գոլ է խփել, մինչև այդ էլ կատարել է գոլային փոխանցում: Առաջին խաղակեսի վերջում էլ Հովհաննեսը դեղին քարտ է ստացել: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխությունից հետո Հովհաննես Համբարձումյանը հրավեր է ստացել Վարդան Մինասյանից:
Այս խաղից հետո Համբարձումյանը ժամանելու է Երևան՝ մասնակցելու առաջիկա խաղերից առաջ հավաքին: