Ռեժիսոր Հրանտ Վարրդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաձգեք քաղաքագլխի ընտրությունները.
Որպես շարքային երևանցի՝ ուզում եմ դիմել բոլրին և բոլորդ ականջներիդ օղ արեք՝ Երևանի հաշվին ղումար խաղացողը դաժան է պատժվում: ՌՔ-ն ձեզ վկա: Խորը ցավով եմ ասում, որովհետև տարիներ շարունակ հալածվել ու խարխլվել է մայրաքաղաքի դեմքն ու էությունը: Խնդրում եմ տասը չափեք, մեկը կտրեք:
Մայրաքաղաքի քաղաքագլուխ ընտրելուց առաջ պետք է առնվազն Զարե Սինանյանի նման բանիմաց, համեստ ու զուսպ մարդիկ առաջադրվեն, որպեսզի քաղաք պետությունը կարողանան ղեկավարել:Հարկավոր են մարդիկ ,ովքեր լուրջ ծրագրեր կներկայացնեն՝ քաղաքին նոր ու ժամանակակից շունչ տալու վերաբերյալ: Իսկ եթե կարծում եք մայրաքաղաք ղեկավարելը դա «լավ տղու» կամ այս, կամ այն քաղաքական գործչի տեղն է՝ չարաչար սխալվում եք:
Երևանը առաջին հերթին, բանիմաց ու հոգատար մարդկանց կարիք ունի, ովքեր սեր ու բարօրություն կբերեն, մեր բոլորիս կողմից սիրելի մայրաքաղաքին: Երևանը Հանրապետության, ոչ միյան սիրտն է՝ այսօր մնացած քաղաքների ու գյուղերի, ծայրահեղ ծանր լինելու պատճառով դարձել է բոլորի կենտրոնացման տեղը, այսինքն ամբողջ հանրապետությունը այս քաղաքի հույսին է մնացել, որը շատ վատ է բոլոր առումներով, իսկ ղեկավարելը բավականին բարդ է գնալով դառնում: Կարծում եմ, կարելի է հետաձգել այս ընտրությունները, սպասել նոր խորհրդարանի ընտրությունների ավարտին:
Երբ նոր կառավարությունը կձևավորվի, բոլոր քաղաքական ուժերը պայքարի կմտնեն իրենց ծրագրերով՝ այն ժամանակ ավելի մեծ ընտրություն կունենանք մենք երևանցիներս մեր քաղաքագլխին ընտրելու համար: Առնվազն լուրջ չի այս իրավիճակում հապճեպ որոշումներ ու ընտրություններ անելը Երևանում: Թող մի ժամանակավոր կառավարման մարմին ձևավորվի,իսկ նոր ձևավորված խորհրդարանի ընտրություններից հետո մայրաքաղաքի ղեկավարի ընտրության համար՝ ավելի պատրաստված թեկնածուներ առաջադրվեն»:
ՀԵՏԱՁԳԵՔ ՔԱՂԱՔԱԳԼԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Որպես շարքային երևանցի՝ ուզում եմ դիմել բոլրին և բոլորդ ականջներիդ օղ արեք՝ Երևանի…
Gepostet von Hrant Vardanyan am Sonntag, 2. September 2018