«Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը երկիրը տարավ կործանման. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին. news.am
Advertisement 1000 x 90

«Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը երկիրը տարավ կործանման. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին. news.am

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն քաղաքականությունում փորձում է իր առաջին քայլերն անել, և արել է առաջին ամենավտանգավոր արտահայտությունները՝ «Մեր դեմ խաղ չկա» և «հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների»: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին  Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով  Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի խոսքերը, որ «իրենց դեմ խաղ չկա»:

«Այս նախադասությունը լսել ենք դեռ 90-ականներից, իրենից ավելի հզոր և ամենակարող համարող գործիչների կողմից, և հենց այդ նախադասությունն էր, որ թե երկիրը, թե այդ գործիչներին տարավ ուղղակի կործանման»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը բարեկամաբար կոչ արեց Մարությանին զերծ մնալ նման արտահայտություններից. «Ես շատ-շատ բարեկամաբար ցանկանում եմ, որ որևէ գործիչ, անգամ որևէ նորելուկը քաղաքականության մեջ, ով ունի նման մեծ ամբիցիաներ և հավակնություններ, երբևէ այլևս մեր երկրում նման նախադասություն չասի: Խորհուրդս իսկապես բարեկամական է, այլևս երբևէ չասել այդ նախադասությունը, այլապես, այն հեղափոխությունը, որը երկրում տեղի ունեցավ, ուղղակի կդառնա անիմաստ, եթե հասարակությունը կիսվի սևերի և սպիտակների»:



Նման նյութեր