
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Կարապետյանի), ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանը հանցագործություն կատարելու գիշերը, ինչպես ժողովուրդն է ասում, «Գող՝ սիրտը դող» հոգեբանությամբ ճողոպրել է Հայաստանից՝ անցնելով Վրաստան:
Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են Վրաստանում և վրացի իրենց գործընկերների հետ արդեն բերման են ենթարկել Գ. Դանոյանին: Առաջիկայում նա կտեղափոխվի Հայաստան, որտեղ կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: