Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկեղծ ասած, մինչ ստորև ելույթը, հաստատապես որոշել էի ավագանու ընտրություններին ձայնս տալ ՔՊ-ին, ինչո՞ւ, որովհետև մինչ օրս, եթե որևէ ՓՈՔՐ գործ արվել է, ապա դրա հետևում կանգնած է ՔՊ որևէ անդամ։ Թեև նշեմ նաև, որ ես կարծում եմ, որ շատ ավելին կարելի էր անել այս պայմանական 100 օրվա ընթացքում։ Սակայն այս ելույթից հետո մտածում եմ կամ չգնալ ընտրություններին, կամ, եթե հավես անեմ գնամ, ապա շատ հնարավոր է, որ ձայնս տամ Նաիրա Զոհրաբյանին։
Ինչո՞ւ եմ այսպես բարձր մտորում, որովհետև ուզում եմ, որ տղերքը փոխաբերական իմաստով ասած՝ խելքները գլուխները հավաքեն, քանի որ եթե այս ճանապարհով գնան հաստատապես ժողովուրդը կրկին տեսնելու է հանրապետականներին այլ դեմքով․․․
Հ․Գ․ Հանրապետականներ հանգստացեք, եթե Հայկը խոսքով է ասում, որ իրենց թիմի դեմ խաղ չկա, ապա դա դուք գործով արդեն ապացուցել եք»։