Ես չեմ ասել, որ ծնողները չեն կարող գնել սև ու սպիտակ, ընդամենն ասել եմ, որ չի կարելի պարտադրել. Նախարարը՝ առևտրականներին. aysor.am
Advertisement 1000 x 90

Ես չեմ ասել, որ ծնողները չեն կարող գնել սև ու սպիտակ, ընդամենն ասել եմ, որ չի կարելի պարտադրել. Նախարարը՝ առևտրականներին. aysor.am

Սա ազատության իրավունքի խնդիր է, կառավարության դիմաց հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով առևտրականների այն մտահոգությանը, որ ԿԳ նախարարի հայտարարությունից հետո իրենց առևտուրը վատացել է:

«Ես չեմ ասել, որ ծնողները չեն կարող գնել սև ու սպիտակ, ընդամենն ասել եմ, որ չի կարելի պարտադրել գնել սև ու սպիտակ: Ես բազմիցս պարզաբանել եմ, սա իրավունքի խնդիր է», – նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել մաքազերծման գները: Նրանք նաև հայտարարել են, որ նախարարի կոչից հետո, համաձայն որի՝ դպրոցում սև ու սպիտակ համազգեստը պարտադրված չէ, իրենք վնասներ են կրել, քանի որ դպրոցի համար նախատեսված իրենց ներմուծած սև և սպիտակ հագուստը չի վաճառվել:

aysor.am