
Այսօր առավոտից» կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում տարբեր տոնավաճառների աշխատակիցներ՝ պահանջելով նվազեցնել ներմուծվող ապրանքների մաքսազերծման գները: Երկու ժամից ավելի տևած բողոքի ցույցից հետո կառավարության ոչ մի պաշտոնյա ցուցարարներին չմոտեցավ:
Կարգ պահպանող ոստիկաններին ցուցարարները խնդրել էին փոխանցել, որ իրենք սպասում են որևէ պաշտոնյայի հետ զրույցի: Ցուցարարները որոշեցին այս պահին դադարեցնել ցույցը և շարունակել բոյկոտը, այն է՝ ապրանքներ չներմուծել: Նրանք տեղեկացրին, որ բողոքի այդ ձևը իրենք կիրառում են արդեն 10 օր:
Թե հետո բողոքի ինչ տարբերակներ կգործադրեն՝ դեռրս հայտնի չէ, բայց այժմ ցուցարարները նեղացած ր վրդովված հեռանում են: