Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն մենք՝ բոլորս, հպարտներով, կառավարությունով, բանով պետք է ադապտացվեինք, հարմարացվեինք, հարմարվեինք… Ես էլ հարմարվելու փոխարեն ընդվզում եմ, քննադատում, ինձ պատեպատ տալիս՝ անհաշտ, անհարմարվող, անզիջում…
Մինչդեռ, որ հասկանայի ապա հրապարակի զանգվածի նման կադապտացվեի «հեղափոխական իրողություններին»՝ լայվերին, սելֆիներին, հաճախ անիմաստ ու ոչինչ չասող հարցազրույցներին, ԼԳՏԲ-ներին, բիրդան հաբռգածների բլթոցներին, անկապ ու պարզունակ կառավարման ոճին, հասարակ և անմիջական երևալու շոուներին, գնաճին, աղբին, զիբիլին, հակասական մոտեցումներին ու գնահատականներին, հաճախակի կարծիքափոխությանը, իրավական նորմերի խախտումներին և դատա-իրավական համակարգի հրապարակային ուղղորդումներին, կանխակալ գնահատականներին և հոխորտանքներին, սելեկտիվ, ընտրողական պատիժներին, ահաբեկիչ մարդասպաններին հերոսացնելու փորձերին և ազատ արձակելուն, անսխալական և ամբոխահաճո վարքագծին:
Մի խոսքով, ադեկվատ չգտնվեցի, չհարմարվեցի, չադապտացվեցի…
Հիմա էլ ասում են առաջին պլան են բերվում կրեատիվ մոտեցումները, բարեփոխումները… Պետք է բուռն, շռնդալից ու էական ամբոխահաճո և համենայն դեպս երևացող գործունեություն լինի…Դա էլ երևի վերը նշածների քառակուսին է, հա՞… Կամ էլ եռապատիկը, քառապատիկը…
Ադապտացվեցինք՝ հիմա էլ կբարեփոխվենք…
Իսկ Երկի՞րը, Ա՞զգը, Արցա՞խը, սահմաննե՞րը, տնտեսությո՞ւնը, սոցիալական ծանր իրավիճա՞կը…
Ասենք, մի երկու ամիս էլ վրեժխնդրության ցուցադրական շոուներով և տեսարաններով պարզամիտներին ու ազնիվ մոլորյալներին կերակրեցիք, իսկ հետո՞…»:
Փաստորեն մենք՝ բոլորս, հպարտներով, կառավարությունով, բանով պետք է ադապտացվեինք, հարմարացվեինք, հարմարվեինք… Ես էլ…
Gepostet von Ռոբերտ Մելքոնյան am Montag, 3. September 2018