
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը, ով մինչ նախարար աշխատելը քննիչ է եղել, «ստիպված» է այսօր պատասխանողի դերում լինել, այն էլ՝ լրագրողների հարցերին։ Այդ մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց նախարարը՝ արձագանքելով հարցին, թե դժվար չէ՞ պատասխանել այդքան լրագրողների հարցերին, հատկապես այն դեպքում, երբ ինքն է միշտ եղել հարցեր տվողը։ «Աստված դեմս բերեց», – ասաց նախարարը։