Պայթուցիկ սարքերով մի տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. Sky News Arabia
Advertisement 1000 x 90

Պայթուցիկ սարքերով մի տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ. Sky News Arabia

Մի քանի պայթուցիկ սարքերով անհայտ տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:

Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրներին: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, տղամարդը փորձում Էր գործի դնել պայթուցիչը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններում, միջադեպը տեղի Է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնի Սիմոն Բոլիվարի փողոցում, որտեղ գտնվում Է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության համալիրը: Ներկայում այդ շրջանը շրջապատված Է ոստիկանության կողմից:

Կասկածյալին ձերբակալելիս ոչ ոք չի տուժել: ԱՄՆ-ի դեսպանությունը Twitter-ի իր Էջում հայտնել Է, որ դիվանագետները տեղյակ են միջադեպին: «Մենք խնդրում ենք բոլորին՝ խույս տալ այդ շրջանից, դիմում ենք ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին՝ չգալ դեսպանատուն եւ բոլոր հարցերն ուղարկել Էլեկտրոնային փոստով»,-ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր