«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին նշել է, թե ինչ ապրումներ է ունենում պարտություններից հետո:
«Ինձ համար շատ բարդ է լինում պարտություններից հետո: Ճիշտ է՝ առաջին որդուս ծնվելուց հետո փորձել եմ այլ կերպ պահել ինձ: Ամեն դեպքում, բարդ է այդ պահերին լավատես լինել:
Թիմի հանդերձարանում միշտ բոլորը մաքսիմալ են տրամադրված:
Ամեն ինչ բարդ է. պարտություններից հետո մի քանի օր պետք է անցնի, որ ինձ հետ խոսել ստացվի:
Իմ տղան՝ Տիագոն արդեն հասկանում է, որ պարտություններից հետո ոչինչ չենք քննարկում»,- արգենտինացու խոսքն է մեջբերել «Marca»-ն: