Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ շնորհակալ եմ բոլոր այն տնօրեններին ու ուսուցիչներին, ովքեր արձագանքում են երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նոր շունչ են հաղորդում դպրոցներին, ուսումնական պրոցեսին։ Բայց ոնց որ դեռ կան փոքր թվով տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում։
Հարգելիներս, հիշեք, որ ձեր աշակերտները Սերժ Սարգսյան են մերժել։ Սիրելի աշակերտներ, պաշտպանե՛ք ձեր իրավունքները՝ ամենայն հարգանքով պարտադրողների հանդեպ, սիրո և համերաշխության մթնոլորտում»։
Շատ շնորհակալ եմ բոլոր այն տնօրեններին ու ուսուցիչներին, ովքեր արձագանքում են երկրում տեղի ունեցող փոփոխություններին,…
Gepostet von Arayik Harutyunyan am Dienstag, 4. September 2018