Կրիստինա Խաչատուրյանը «Ընտանեկան հանգամանքներ». ինչու են բժշկական քոլեջից հեռացրել Խաչատուրյան քույրերից մեկին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կրիստինա Խաչատուրյանը «Ընտանեկան հանգամանքներ». ինչու են բժշկական քոլեջից հեռացրել Խաչատուրյան քույրերից մեկին. armeniasputnik.am

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուրյան երեք քույրերը հոգեբանա–հոգեբուժական փորձաքննություն կանցնեն ամբուլատոր պայմաններում։

Մոսկվայում 57-ամյա հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան երեք քույրերից ավագին հեռացրել են բժշկական քոլեջից։

Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

Տեղեկության համաձայն` ուսումնական հաստատությունը  նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Քրիստինա Խաչատուրյանը մեկուսարանից համապատասխան դիմում է գրել` որպես պատճառ նշելով «ընտանեկան հանգամանքները»։

«Քրիստինա Խաչատուրյանին հեռացրել են բժշկական քոլեջից։ Աղջիկը նման խնդրանքով դիմում էր գրել մեկուսարանից, որտեղ որպես պատճառ նշել էր «ընտանեկան հանգամանքները»», – գրված է ալիքի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուրյան երեք քույրերը հոգեբանական–հոգեբուժական փորձաքննություն կանցնեն ամբուլատոր պայմաններում։ Նշվում է, որ աղջիկները հոսպիտալացման կարիք չունեն, քանի որ նրանցից որևէ մեկի մոտ հոգեբանական հիվանդություններ չեն հայտնաբերվել։

Փաստաբանների խոսքով` փորձաքննությունից հետո նրանք ստուգում կանցնեն պոլիգրաֆով (ստի դետեկտոր)։ Նրանք տվել են իրենց համաձայնությունը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

armeniasputnik.am



Նման նյութեր