Հայաստանում գրանցվել է արևադարձային մալարիայի բերովի 2 դեպք: Այս պահին երկու հիվանդներն էլ բուժում են անցնում մայրաքաղաքի «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Նրա խոսքով՝ հիվանդներից մեկը Նիգերիայից ֆուտբոլիստ է, որը խաղում է հայկական թիմերից մեկում: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին նա մոտենում է բավարար վիճակին: Երկրորդ հիվանդը Դիլիջանի միջազգային դպրոցի 18-ամյա ուսանող է: Նրա վիճակը բավարար է գնահատվում:
Պարոնյանը հայտնեց, որ Հայաստանում այս տարի սա մալարիայի արդեն չորրորդ դեպքն է: Անցյալ տարի հայտնաբերվել էր արևադարձային մալարիայի 2 դեպք:
Ինչպես նշվեց, այս հիվանդությունը փոխանցվում է միայն մոծակի խայթոցով: