«Հակահեղափոխությունն այսպես է իշխանության գալիս»
Advertisement 1000 x 90

«Հակահեղափոխությունն այսպես է իշխանության գալիս»

Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետհեղափոխական այսօրվա իրողությունները հիշեցնում են ղարաբաղյան Շարժումը: Շարժման՝ իշխանության անցնելուց հետո առաջին պլան մղվեցին և ամենատարբեր պաշտոններ նշանակվեցին մարդիկ, ովքեր կոմունիստական իշխանության տարիներին կատաղի պայքարում էին Շարժման դեմ: Եվ աստիճանաբար պետական շինարարությունից և քաղաքականությունից օտարվեցին Շարժման նվիրյալներ:

Այսպես սկսվեց Շարժման վարկաբեկումը: Հետևելով հետհեղափոխական այսօրվա իրողություններին՝ պարզ է դառնում է, որ ասպարեզ են գալիս դիլետանտները, պատեհապաշտները, կեղծ հեղափոխականները և հեղափոխության թշնամիները: Հակահեղափոխությունն այսպես է իշխանության գալիս»:

https://www.facebook.com/narrinemkrtchyan/posts/10217103486008821?__xts__[0]=68.ARDIFLL2cuwrnC9vctbgPiCMNbwGsUNr1KCtbCVzcvKIp-yOMmFqvRTevTiqxJ1ZKp4i69nmaOFCeXTObIJMe0flYN114zKNjCeh5gB4ZDwH3z0cXS0YIB2aZQKgDQVON6o81zZQsxXXO1IHO34eQHl_8yc-e8f91jik4dFextHR0KZwR34Jlrg&__tn__=-R



Նման նյութեր