
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վախկոտներին միշտ չեմ սիրել` միշտ… Վախկոտից վտանգավոր մեկ էլ չար նախանձով ապրող սապոնվողներն են, չնայած, որպես կանոն, վերջիններս հենց վախկոտ են լինում: Հին խոսք է` ամեն մարդ իր արշինով է չափում…
Հիմա, երբ քննադատաբար ես խոսում նոր իշխանության գործերի կամ որևէ բողոք հայտնում գներից, աղբից, տրանսպորտից, ճանապարհների վիճակից և այլն, անմիջապես հայտնվում է մի ոհմակ, որը նույն հռետորական հարցն է գրում «բա ու՞ր էիր Սերժի ժամանակ, սուս էիր մնում…»:
Ես խղճում եմ եմ ինչ-որ տեղ նաև այդ տեսակին: Պատկերացնում եմ՝ ինչ վախի մեջ են ապրել ծնված օրից` անկախ, թե վերևի աթոռին ով է նստած: ֆեյսբուքը մի հետաքրքիր բան ունի, եթե ոչ միայն մարդիկ, այլ նաև դու ես մոռացել քո գրածները` ֆեւսբուքը հիշեցնում է: Հիմա ես կոնտր հարց տա՞մ էդ հարցադրումների հեղինակներին, բա դուք ո՞ւր էիք, ինձ հարցեր չէիք տալիս և ստատուսի տակ չէիք պիտուխանում 2013 թվականի այս օրը»:
https://www.facebook.com/photo.php?fbid=1115858121916938&set=a.330921477077277&type=3&theater