
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս հրապարակումը՝ գրելով. «Երիտասարդին ամենևին չեմ ճանաչում, բայց իր օրինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր է արհեստավարժությունը պետական համակարգում: Պետական կառավարումը գիտություն է, հանրային հաղորդակցությունը գիտություն է, կառավարման հոգեբանությունը գիտություն է, քաղաքականության տեսությունը գիտություն է:
Ու այսպես կարող եմ թվարկել բազում դիսցիպլիններ, որոնք սովորեցնում են աշխարհի նորմալ երկրների կառավարման դպրոցներում ու ակադեմիաներում, որ տարբեր իրավիճակներում, տարբեր խավերի ու խմբերի հետ աշխատանքը գրագետ լինի:
Տիկնոջը լսող ոստիկանն ավելի շատ հոգեբանություն գիտեր, քան վարչապետի օգնականը: Ի վերջո, նա կարողացավ իջեցնել բորբոքված ու զայրացած քաղաքացու տոնը, շատ աննկատ, շատ պրոֆեսիոնալ…. Սիրելիներս, ձեր ցավը տանեմ, ամեն պաշտոնի նշանակվող արդեն պետք է իմանա սրանք: Ախր կառավարությունն էսպես աշխատել չի կարող…»:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/851416181730549?__xts__[0]=68.ARB_TF-lPuXhmiDQmz5LkUReOpothelZAlJcbOg99UHZluRtpvfrqvHFE1ykWc2jkR7Oc3ovMU_BOnyyB_WjTBzQM77d8-VmKdluMXW23jHfrojapCGnrYV8EkJ29-lH29Z-8O7sE2bqotjXnBKiUnlyssRQ4l7ampM6BC74k03z-u7igEJ9&__tn__=-R