«Երբ ասվում է ժողովուրդ, բնավ չպետք է հասկանալ միայն հրապարակում հավաքված մարդկանց»
Advertisement 1000 x 90

«Երբ ասվում է ժողովուրդ, բնավ չպետք է հասկանալ միայն հրապարակում հավաքված մարդկանց»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ հարցազրույցդ ներկայացվում է կտրտված, խոսքդ տարընկալումների տեղիք է տալիս, և ստացվում է, որ դու ասել ես մի բան, բայց մարդիկ հասկանում են մեկ այլ բան…
ԱԺ լուծարման թեմայով իմ անձնական (ոչ իբրև քաղաքական ուժի ներկայացուցչի) կարծիքը հետևյալն է՝

Այսօր ԱԺ-ն լուծարելու որևէ իրավական նախադրյալ գոյություն չունի, չկան դրա սահմանադրական հիմքերը (վարչապետ չընտրվելը կամ Կառավարության ծրագիրը չհաստատվելը)…
Ինչ վերաբերում է ինքնալուծարմանը, ապա նման կարգ կամ եղանակ օրենսդրությամբ նախատեսված չէ…

Եթե դա ակնկալվում է սահմանել սահմանադրական փոփոխություններով, ապա այն հնարավոր է հանրաքվեի կամ ԱԺ 70 պատգամավորների թվով…

Ժողովուրդն ընտրությունների միջոցով ձևավորել է Ազգային ժողովը, ժողովուրդն էլ իրավունք ունի ընտրությունների միջոցով փոխել Ազգային ժողովի կազմը…:

Հա, մի բան էլ. երբ ասվում է ժողովուրդ, բնավ չպետք է հասկանալ միայն հրապարակում հավաքված մարդկանց: Դրանով մենք անտեսում ենք մեր բնակչության առնվազն 10 անգամ ավելի մյուս մասին, ինչի իրավունքը որևէ մեկը չունի…»:

Երբ հարցազրույցդ ներկայացվում է կտրտված, խոսքդ տարընկալումների տեղիք է տալիս, և ստացվում է, որ դու ասել ես մի բան, բայց…

Gepostet von Գևորգ Պետրոսյան am Donnerstag, 6. September 2018



Նման նյութեր