«Գործող կառավարությունը թելից (մեծ պարանից) է կախված». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Գործող կառավարությունը թելից (մեծ պարանից) է կախված». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գործող կառավարությունը թելից (մեծ պարանից) է կախված` չունի խորհրդարանում ազդեցություն, բայց ունի հանրության վստահությունը: Սակայն այդ վստահությունը հալչում է, որովհետև պարզունակ PR դրսևորումներով ու արդեն չաշխատող պոպուլիզմով այդ վստահությունը երկար չես պահի: Այսօր միակ ռեսուրսը Քոչարյանի ու սև ուժերի վերադարձի վտանգն է, ու դրա համար շարունակելու են շեշտը դրա վրա դնել, այլ ելք չունեն: Բայց սա էլ երկար չի տևի:

Գործող կառավարությունը ցայտնոտային վիճակում է և, որպես կանոն, նման վիճակումներում սխալների թիվը գնալով շատանում է:

Հատկապես վճռական դեր են կարող խաղալ ուժային կառույցներում աճող դժգոհությունները ու անվտանգության ոլորտում կոպիտ սխալները:

Ցանկացած երրորդ ուժ կարող է կարճ ժամանակում նրանց տեղը լրացնել: Այս կառավարությունը, իրոք, ժամանակավոր է ու եթե այսպես շարունակվի, եկող գարնան հնարավոր ընտրություններում հաղթելու հավանականությունը եթերային է դառնում:

Հ.Գ. Հիմնական սխալն անցումային ոլորտում կուսակցական կառավարության ստեղծումն էր ու ընտրությունների արագ չանցկացումը, որի մասին հենց սկզբում բազմիցս ասվել է: Դե մարդկանց նպատակը իշխանություն ունենալն էր, ինչը կուրացնում է»:

Գործող կառավարությունը թելից (մեծ պարանից) է կախված` չունի խորհրդարանում ազդեցություն, բայց ունի հանրության…

Gepostet von Stepan Danielyan am Donnerstag, 6. September 2018



Նման նյութեր