«Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթի երկրորդ մրցութային օրը` սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը Սոչիում կատարեց Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրը Գևորգը վաստակեց 100-ական միավոր: Ժյուրիի բոլոր անդամները նրան 10-ական միավոր տվեցին: 200 միավորով մեր ներկայացուցիչը դարձավ առաջատար:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա սեպտեմբերի 8-ին:
Հայաստանի մասնակցի օգտին քվեարկելու համար Հայաստանից պետք է ուղարկել NW01-ը 2320 կարճ համարին, իսկ Ռուսաստանից քվեարկելու համար պետք է NW01- ն ուղարկել 2325 կարճ համարին: Հաղորդագրության համար գանձվում է 500 դրամ Հայաստանից և Արցախից: