Համացանցում հրապարակումը փրկել է ճանապարհորդի կյանքը. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Համացանցում հրապարակումը փրկել է ճանապարհորդի կյանքը. 1in.am

Լիսաբոնում ապրող ամերիկացի Մայքի Լիթքոթը ողջ է մնացել լուրջ վթարից հետո՝ շնորհիվ Facebook-ում օգնության խնդրանքով արված գրառման։

36-ամյա տղամարդը ինդոնեզական Բալի կղզի է մեկնել իր ծանոթ Սթեյսի Էնոյի հետ։ Սկուտերով ուղևորության ժամանակ նա կորցրել է կառավարումը և ուղևորներով սկուտերը հեղեղատն է ընկել։

Ուշքի գալով նա հասկացել է, որ ոչինչ չի տեսնում, դանդաղ ցած է ընկնում և չի կարողանում շարժել ձախ ձեռքը։ Էնոն ձայն է տվել և պարզվել է, որ նա նույնպես անշարժացած է։

Լիթքոթը ձեռքով գտել է հեռախոսը, բացել է Facebook-ը և նշել է, որ վտանգի մեջ է գտնվում։

Համատեղ ուժերով նրա ընկերները կարողացել են գտնել նրանց գտնվելու ճշգրիտ վայրը և տվյալներն ուղարկել են տեղի հյուպատոսություն։ Արդյունքում նրանց հայտնաբերել են փրկարարներն ու հիվանդանոց են ուղարկել։

1in.am