Ամենահարուստ չինացին առանց աշխատանքի կմնա.1in.am
Advertisement 1000 x 90

Ամենահարուստ չինացին առանց աշխատանքի կմնա.1in.am

Ամենահարուստ չինացին՝ Ջեք Ման, հայտարարել է, որ պատրաստվում է լքել Alibaba ընկերությունը, ինչպես նաև ասել է, թե ինչով է զբաղվելու իր հեռանալուց հետո՝ տեղեկացնում է Bloomberg-ը:

Բիզնեսմենի խոսքով՝ ինքը ավելի շատ ժամանակ հատկացնում է բարեգործությանը: 2014թ. Ման հիմնել է ֆոնդ, որը հիմնականում նվիրված է Չինաստանում կրթության համակարգի կատարելագործմանը, հատկապես գյուղական վայրերում:

«Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ, և դա շուտով կլինի, ես կվերդառնամ մանկավարժությանը: Դա այն է, ինչ ես կարող եմ ավելի լավ անել, քան CEO Alibaba լինելը»,- հայտարարել է գործարարը, ով մինչ 1999թ. ընկերության հիմնադրումը աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ:

1in.am