Բոլիվիայում բժիշկների ճակատագրական սխալի հետևանքով երիկամից զրկված երեքամյա երեխային նախագահ Էվո Մորալեսը տուն է նվիրել: Միջադեպը տեղի է ունեցել Սանտա Կրուս քաղաքի հիվանդանոցում, որտեղ պետք է հեռացնեին Սեբաստյան անունով տղայի քաղցկեղից տուժած երիկամը, սակայն սխալմամբ բժիշկը հեռացրել է երեխայի առողջ օրգանը։ Արդյունքում՝ երեխան միանգամից միացվել է հեմոդիալիզի սարքին։
«Սեբաստյան անունով տղայի հետ կապված այս դեպքը մեզ շատ ցավ է պատճառել: Նա նաև անապահով ընտանիքից է։ Այդ իսկ պատճառով պետությունը նրա ընտանիքին տուն կնվիրի»,- գրել է Մորալեսը Twitter-ի իր միկրոբլոգում: