Նոր նշանակված՝ արդեն գնդապետ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Նոր նշանակված՝ արդեն գնդապետ. hraparak.am

«Նոր Հայաստանում» շարունակվում են հին ավանդույթները, երբ մարդիկ պաշտոնի են նշանակվում խնամի-ծանոթ-բարեկամով՝ հաճախ չտիրապետելով ոլորտին, և ունենում կարիերայի սրընթաց աճ։ Նրանց մի մասն էլ, չբավարարվելով զուտ պաշտոնի նշանակմամբ, ձգտում է իր կարգավիճակը «գեղեցկացնել» հչեղ կոչումներով, եթե տվյալ պետական կառույցը դա թույլ է տալիս։

Օրինակ՝ ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, որ ղեկավարում է մաքսային ոլորտը, մեր տեղեկություններով, պաշտոնի նշանակվելուց օրեր անց գնդապետի կոչում է ստացել։ ՊԵԿ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ Շուշանիկ Ներսիսյանը ստացել է ՊԵԿ մաքսային ծառայության գնդապետի կոչում։

ՊԵԿ-ում տարակուսած են ոչ միայն համակարգի հետ առնչություն չունեցող Շուշանիկ Ներսիսյանի նշանակմամբ, այլ նաև նրանով, որ գերազանցեց բոլոր ռեկորդները՝ կոչում ստանալու արագության մասով։ Մարդիկ տասնյակ տարիներ են իրենց կյանքից մաշում պետական ապարատում, բայց նույնիսկ մայորի կոչումի հազիվ են արժանանում, իսկ նախկինում ընդամենը մասնավոր սեկտորում մենեջերության փորձ ունեցող երիտասարդ աղջիկը, մի քանի օր պետական ապարատում աշխատելուց հետո անմիջապես գնդապետի կոչում է ստանում։ Անձնական կարիերայում նման ֆանտաստիկ հաջողություն չէին «ֆայմում» գրանցել անգամ հին իշխանությունների օրոք։ Նկատենք, որ ՊԵԿ-ում երկարամյա փորձառության նախկին ու ներկա բաձրաստիճան դեմքեր կան, որոնք այդքան տարի աշխատելով հանդերձ՝ իրենց նման «ճոխություն» թույլ չեն տվել, որ պարտադիր կոչում ունենան, այն էլ՝ բարձր կոչում, թեպետ կարող էին։ Ի դեպ, կոչումը իրենից ենթադրում է նաև հավելյալ աշխատավարձ, իսկ հետագայում նաև՝ թոշակ։

hraparak.am