Հայաստանի ֆուտբոլի ազգաին թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Մակեդոնիայից կրած պարտությունից:
«Շնորհավորում եմ Մակեդոնիային՝ հաղթանակի կապակցությամբ: Նրանք ունեցան 2,5 հնարավորություն և խփեցին երկու գոլ: Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները և պատժվեցինք»,-ասաց Մինասյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում պարտվեց Մակեդոնիայի թիմին 2:0 հաշվով: Մինասյանի սաները հաջորդ հանդիպումը կանցկանցնեն հոկտեմբերի 13-ին Երևանում մրցելով Ջիբրալթարի հետ: