
Ինչպես հայտնի է, Շիրակի դատախազությունում աղմկոտ բացահայտումներ էին կատարվել մարզի տարբեր տեղանքների սոցիալական ծառայություններում տեղի ունեցած չարաշահումների, կոռուպցիոն փաստերի վերաբերյալ։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի (լուսանկարում) հանձնարարությամբ 6 քրեական գործեր էին հարուցվել մարզի վարչական տարածքում գործող սոցծառայությունների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություններ ստանալու և խարդախությամբ գումարներ հափշտակելու համար։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազն ասաց․ «Նշված քրեական գործերով դատախազության անմիջական հսկողությամբ կատարվում են անհետաձգելի և բազմածավալ քննչական ու դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: