Զիդանը շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի
Advertisement 1000 x 90

Զիդանը շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ շուտով կվերսկսի մարզչական աշխատանքը:

Այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները: «Իհարկե, մոտ օրերս ես կվերադառնամ մարզչական աշխատանքի: Դա իմ սիրելի գործն է, որն անում եմ»,- ասել է Զիդանը:

Ֆրանսիացի մասնագետը գլխավորել է Մադրիդի «Ռեալ»-ը 2016 թվականից մինչև 2018 թվականը, որի ընթացքում երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում և դարձել Իսպանիայի չեմպիոն: