Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք, Դեմոկրատական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը նախագահական մրցարշավում աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչպես գիտեք, երեկ լրացավ նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացնելու ժամկետը, ինչը մեզ հնարավորություն տվեց ընտրություն կատարել ներկայացված թեկնածուների միջև։ Կուսակցության քաղխորհրդի կողմից որոշում է կայացվել աջակցել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը։ Տիկին Զուրաբիշվիլին վրացական հայտնի ընտանիքի ներկայացուցիչ է, Նիկո Նիկոլաձեի և Իվանե Զուրաբիշվիլիի ժառանգը։ Մենք կոչ ենք անում վրացական հանրությանը նախագահական ընտրություններում աջակցել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին թեկնածությանը»,- ասել է Կոբախիձեն։