
Մահացել է «Սենտ Էտիենի» պաշտպան Վիլյամ Գոմիսը: 19-ամյա ֆուտբոլիստը սպանվել է սեպտեմբերի 9-ին, Լա Սեն սյուր Մերում տեղի ունեցած կրակոցների արդյունքում: Գոմիսի հետ սպանվել է նաև 14-ամյա դեռահաս:
«Սենտ Էտիենը» պաշտոնապես հաստատել է ցավալի տեղեկատվությունը.
««Սենտ Էտիենը» սգում է Վիլյամ Գոմիսի ողբերգական մահը:
Ակումբի ղեկավարությունը, մարզիչները, ֆուտբոլիստները և աշխատակիցները շոկի են ենթարկվել տեղի ունեցածից և ցավակցում են Գոմիսի ընտանիքին»,- ասվում է ֆրանսիական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 2017-2018թթ. մրցաշրջանում Վիլյամ Գոմիսը հանդես է եկել «Սենտ Էտիենի» երկրորդ թիմում և մասնակցել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի 18 հանդիպման: