«Պուտինի նվերը Ալիևին»
Advertisement 1000 x 90

«Պուտինի նվերը Ալիևին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուս-ադրբեջանական հարաբերություների աննախադեպ ջերմացումը և հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող ճգնաժամային երևույթները իրենց ուրույն արձագանքն են գտնում ՌԴ-ում… Մոսկվան շարունակում է պաշտոնական Երևանին «հաղորդագրություններ» հղել…

ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հանդիպումից մեկ օր առաջ՝սեպտեմբերի 7-ին Մոսկվայի մարզի Լյուբերցիի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավար, հայ ազգի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդան… Մեկ ամսում դատարանը նաև որոշելու է, թե հանձնելու է Աբոսզոդային Բաքվին, թե՝ ոչ…

Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ նվեր է Պուտինի կողմից Ադրբեջանի բռնապետին.ավագ և կրտսեր Ալիևները վաղուց էին փորձում Բաքվի բանտերից մեկում տեսնել Թալիշ-Մուղանյան Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին խոսնակին,ով պաշտոնական Բաքվի համար միշտ մեծ գլխացավանք է եղել…

Աբոսզոդան թալիշական ազգային շարժման ամենաակտիվ գործիչներից է և հաճախակի է լինում Երևանում,ինչպես նաև բազմաթիվ իր հարցազրույցներում բացահայտում է պաշտոնական Բաքվի Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ տարվող քաղաքականությունը,որի նպատակն է ձուլել և արտաքսել թալիշներին, լեզգիներին, թաթերին, ուդիներին և այլ բնիկ ժողովուրդներին…
Իր դեմ սկսված հալածանքներրից հետո Աբոսզոդան 1994 թ-ից բնակվում է ՌԴ-ում… Սակայն 2005 թ-ին նա վերադարձավ Ադրբեջան…

Աբոսզոդայի թալիշամետ քաղաքականությունը դուր չեկավ Իլհամ բաբային,որի արդյունքում թալիշ ակտիվիստը 2010 թ-ին քաղաքական ապաստան խնդրեց Մոսկվայից,որտեղ և մինչև հիմա բանակվում էր…
Կրեմլում շատ լավ են պատկերացնում, թե Աբոսզոդային ձերբակալելով և հայտարարելով,որ հանձնելու են Բաքվին,ինչ իրավիճակում է հայտնվում պաշտոնական Երևանը…

Աբոսզոդան՝ մեր կողմից տարվող հակաադրբեջանական քարոզչության ամենակարևոր «դրվագներից» է…Վերջինիս ձերբակալությունը մեծ հարված է հայամետ գործնեություն ծավալող մեր բարեկամների համար ևս….

Աբոսզոդայի ձերկալաությունը մեծ հարված է նաև Ադրբեջանի բնիկ ժողովրդների այն ակտիվ ներկայացուցիչներին ևս,ովքեր թալիշ ակտիվիստի նման միշտ բացահայտել են Բաքվի կողմից իրենց ազգերի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը…
Ֆարհադդին Աբոսզոդայի ձերբակալությունը ևս մեկ մեսիջ է պաշտոնական Երևանին,ինչպես նաև «կրեմլյան привет» Բաքվին,ուր շուտով՝սեպտեմբերի 25-ին այցելելու է ՌԴ նախագահը…

Հ.Գ. ՀՀ իշխանությունները, ինչպես նաև ռուսասատնաբնակ մեր ակտիվ հայրենակիցներն ամեն ինչ պետք է անեն, որ Աբոսզոդան ոչ միայն չարտաքսվի Բաքու, այլև շատ արագ ազատության մեջ հայտնվի…»:



Նման նյութեր