«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը` ռուսական ավանտյուրայի մեջ ներքաշվելու համար». Կարապետ Ռուբինյան
Advertisement 1000 x 90

«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը` ռուսական ավանտյուրայի մեջ ներքաշվելու համար». Կարապետ Ռուբինյան

Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ կմասնակցի Սիրիայում հումանիտար ծրագրի իրականացմանը, ինչը Կարապետ Ռուբինյանի գնահատմամբ չի կարող ձեռքբերում համարվել։

«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։

Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։

Հ․Գ․ Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետ Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարարն է:



Նման նյութեր