«Լրջանալ է պետք, թե չէ ձեր պարտությունը ողջ ազգի պարտությունն է լինելու․․»
Advertisement 1000 x 90

«Լրջանալ է պետք, թե չէ ձեր պարտությունը ողջ ազգի պարտությունն է լինելու․․»

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով համացանցում տարածված՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, գրում է.

«Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա՝

1) Դատավորի զանգը Վանեցյանին՝ հետագայում զեկուցելու պատրաստակամությամբ խայտառակություն է և ուղիղ հակասության մեջ է մտնում հեղափոխական գաղափարների հետ,

2) Երկրի ԱԱԾ պետին գաղտնալսելը ուղղակի նշանակում է, որ մենք ԱԱԾ չունենք, սա ոչ թե խայտառակություն է, այլ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ-ում գոյություն չունի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ ժողովուրդը պաշտպանված չէ արտաքին և ներքին վտանգներից,

3) Ռ․Ք-ին երբեք ու երբեք պետք չէ թերագնահատել, մի առիթով խոսել եմ Վասակ Սյունիի մասին և այսօր էլ պնդում եմ, որ եթե Սյունին պարսկական քաղաքականության «վեցն» էր ՀՀ-ում, ապա Ռ․Ք․-ն ռուսական և եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է պնդել, որ այստեղ ռուսական սապոգի հոտ է գալիս․․․

Լրջանալ է պետք, թե չէ ձեր պարտությունը ողջ ազգի պարտությունն է լինելու․․»:․



Նման նյութեր