Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դժվար է ասել ո՞վ ում է լսում: Աշխարհի ամենազոմբի երկրներում նման բան չի լինում: Մեզ մոտ եղավ: Ֆեյսբուքյան ընկերներից մեկը գրել է, թե թեման կարևոր չէ, կարևոր է թե ո՞նց են գաղտնալսել: Եղբայր, ո՞նց թեման կարևոր չէ, բա հենց թեման է կարևոր: Չէիք ասո՞ւմ՝ նոր Հայաստանում իրավապահների վրա ճնշում չկա: Ասում էիք չէ՞: Հիմա կա՞, թե՞ չկա: Ես չեմ ուզում հավատալ, որ նման բան եղել է, չեմ ուզում հավատալ, բայց եթե եղել է, իսկ այն կարծես եղել է, դրանից քրեական հոտ է գալիս:
Դատախազությունը պետք է արձագանքի, ՄԻՊ-ը պետք է արձագանքի, միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է արձագանքեն, որովհետև պարզ ասվում է, որ ձերբակալելու հրահանգ կա: Դե իսկ լեքսիկային չեմ ուզում անդրադառնալ (խույվորել և այլն): Այստեղ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հարցը չէ, այստեղ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցը չէ: Սա արդեն պետության, պետականություն ունենալ չունենալու հարց է: Ենթադրյալ մեղադրյալները ժամ առաջ պետք է հրաժարական տան, եթե ոչ, պետք է ապացուցեն, որ այդ խոսակցությունը սարքած է: Եվ ամենակարևորը՝ այս «կեղտը» չպետք է Նիկոլը մաքրի, իրենք պետք է «ցայվեն», եթե իհարկե կարող են: Իսկ Նիկոլը ընդամենը պետք է ասի, ինքը անձամբ հրահանգե՞լ է, թե՞ ոչ: Մնացածը զոմբիների խելքի բանը չէ:
Հ.Գ. Հղումը հատուկ չեմ դնում պատիս, որովհետև նողկալի է (եք)»:
Դժվար է ասել ո՞վ ում է լսում: Աշխարհի ամենազոմբի երկրներում նման բան չի լինում: Մեզ մոտ եղավ: Ֆեյսբուքյան ընկերներից…
Gepostet von Harutyun Harutyunyan am Dienstag, 11. September 2018