Լքված հարսնացուն հարսանիքն առանց փեսացուի նշելու միջոց է գտել
Advertisement 1000 x 90

Լքված հարսնացուն հարսանիքն առանց փեսացուի նշելու միջոց է գտել

Փեսացուի կողմից լքված ֆրանսուհին հարսանիք է արել ինքն իր հետ: Այդ մասին հայտնել է Greek City Times հրատարակությունը: Ռեյմս քաղաքի բնակչուհի Լետիսիա Նգուենը իր երիտասարդ ընկերոջ հետ հանդիպում Էր շուրջ երեք տարի: 38-ամյա կինը և նրա զուգընկերը ցանկանում էին հարսանիքից հետո երեխա ունենալ և ակտիվորեն մասնակցում էին տոնի կազմակերպմանը:

Սակայն ինչ-որ պահի Նգուենի ընտրյալն սկսել է հեռանալ Լետիսիայից, իսկ արարողությունից երեք ամիս առաջ բաժանվել է նրանից: Ֆրանսուհին շատ է վշտացել և չէր հասկանում, թե ինչն է դարձել բաժանման պատճառը: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու համար նա, այնուամենայնիվ, որոշում է հարսանիքն անել, բայց առանց փեսացուի: Նգուենը 18 հազար ֆունտ արժողությամբ արարողությունն անցկացրել է Սանտորինի հունական կղզում: «Հարսանիքին ներկա էր ութ հյուր՝ ծնողներս, քույրս՝ ամուսնու հետ և ամենամոտ ընկերներս: Իմ անտիկվար մատանին ես դրեցի ձախ ձեռքիս միջնամատին:

Ամեն ինչ իդեալական անցավ, բայց առանց փեսացուի»,-պատմել է Նգուենը: Արարողությունից հետո նա սառեցրել է իր ձվաբջիջները՝ հուսալով, որ կկարողանա երեխաներ ունենալ ավելի ուշ: Նգուենը խոստովանել է, որ շատ գոհ է արարողությունից. «Ինձ հարկավոր էր ինչ-որ լուսավոր բան՝ մոռանալու համար բոլոր գժտությունները: Իմ նկատմամբ վստահությունս վերականգնվեց, ես գտա ինձ: Դա իմ վերածնունդ էր: Ինձ հետ ոչ մի տղամարդ չէր ցանկանում ամուսնանալ, բայց ես ինքս ցանկացա ամուսնանալ ինձ հետ, որովհետև ես բացառիկ լավն եմ ու դա գիտեմ»: Շրջապատի մարդիկ ֆրանսուհու արարքին տարբեր կերպ են արձագանքել. ոմանք չեն հասկացել, իսկ մյուսները նրան զորակցել են և գովել նրա քաջությունը:



Նման նյութեր