Թռիչքի ժամանակ քնած օդաչուն ցնցել է ուղևորներին. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թռիչքի ժամանակ քնած օդաչուն ցնցել է ուղևորներին. 1in.am

United Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները ցնցվել են, երբ տեսել են, թե ինչպես է իրենց ինքնաթիռի օդաչուն քնել բիզնես-դասում՝ սովորական հագուստ հագած։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ուղևորներից մեկը որոշել է լուսանկարել քնած օդաչուին, որի կողքին ծալված դրված էր նրա համազգեստը։ «Երբ նա արթնացել է, կրկին հագել է համազգեստը և պատրաստվել է կրկին օդաչուների խցիկ վերադառնալ».- պատմել է տղամարդը։

Նա նաև պարզաբանել է, որ օդաչուն մեկ կամ մեկ ու կես ժամ քնել է, և նման արարքն անընդունելի է համարել։

Ավիաընկերության ներկայացուցիչը մեկնաբանել է իրավիճակը և ասել է, որ օդաչուներն իրավունք ունեն հանգստանալու երկարատև թռիչքների ժամանակ և դրա մեջ որևէ օրինախախտում չկա։

1in.am