
Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի հանդիպումներում դարպասապահի դիրքը վստահել թիմի նորեկ, բելգիացի Տիբո Կուրտուային, հաղորդում է Marca-ն:
Կուրտուան կլինի «Ռեալի» մեկնարկային կազմում «Աթլետիկի» դեմ հաջորդ խաղում: Բելգիացի խաղացողը երկրորդ անգամ կլինի Արքայական ակումբի հիմնական կազմում:
«Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը չէր միացել Կոստա Ռիկայի հավաքականին, որպեսզի շարունակի մարզումները Խուլյեն Լոպետեգիի գլխավորած թիմում և չկորցնի վստահությունը: