Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ուզում եք բոլոր հարցերի պատասխանները հստակ իմանալ՝ ուշադիր և զուգահեռաբար լսեք ձայնագրությունն ու ասուլիսում դրա առանձին կետերի վերաբերյալ պարզաբանումները… Ուղղակի ուշադիր ու զուգահեռաբար… Ու սթափ…
Իսկ ՀՔԾ պետի բացահայտումները և ռեմբոյությունը այս ասուլիսի ժանրից չպետք է լիներ։ Մարդը խոսում է բացահայտված հանցագործությունից, ասենք՝ Տիգրան Աբգարյանի սպանությունից, որը, ըստ նրա, լիովին բացահայտված է, բայց դեռևս որևէ մեկը չի դատվել, ավելին, այդ մասով, բացահայտված գործով նույնիսկ դատական նիստ չի եղել… Դադարեցրեք դեմ տալու այս մարմաջը՝ դուք գաղտնալսում, մենք՝ սկանդալային բացահայտումներ ձևի մեջ… Կա հանցագործ՝ բռնեք և դատեք…
Թե չէ եթե, Աստված մի արասցե, ևս մեկ գաղտնալսում նետվի համացանց, կարող է պարզվել, որ Ժաննա դ՛Արկին այրել է, ասենք, Արգիշտի Կիվիրյանը…»: