«Երջանկությունը մեր ներսում է». աշխարհի «ամենաաղքատ» նախագահի ուղերձը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Երջանկությունը մեր ներսում է». աշխարհի «ամենաաղքատ» նախագահի ուղերձը

Աշխարհի «ամենաաղքատ» նախագահի ուղերձը: Ահա, թե ինչ է ասում նա.

«Կամ երջանիկ եք, քանի որ ազատ եք ավելորդ իրերից, ցանկություններից, նյութական բեռից և իրական երջանկությունը ձեր ներսում է, կամ՝ ոչ մի բանի էլ չեք հասնի: Սա աղքատության արդարացումը չէ, սա զսպվածության արդարացումն է: Բայց մարդիկ հորինել են սպառողական մի հասարակարգ, որը անընդհատ աճ է ենթադրում: Երբ աճ չկա, ամեն բան դառնում է ողբերգական:

Մենք հորինել ենք կարիքների մի ողջ լեռնաշղթա: Պետք է անընդհատ մի բան գնենք, որ մեկ այլ բան դեն նետենք: Իսկ դեն ենք նետում մեր կյանքը… Երբ ես կամ դուք մի բան ենք գնում՝ փողով չենք վճարում: Վճարում ենք այն ժամանակով, որը ծախսել ենք այդ գումարը վաստակելու համար: Իսկ դա մեր կյանքն է…

Տարբերությունը՝ կյանքը անհնար է գնել, այն պարզապես անցնում է, և դա ահավոր է»:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը