
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկակի ստանդարտներ.
Որքանով ես եմ հասկանում, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները համոզմունք չեն, այլ` կարգավիճակ:
Այս առիթով մի հին երկխոսություն հիշեցի: Կինը մարդուն ասում ա.
– Այ մարդ, արի նստենք ու դուզը խոսանք, ինչու քեզ կարելի է լևի գնալ, իսկ ինձ` ոչ:
Մարդը ասում ա.
– Կնիկ, դու չես հասկանում, երբ ես եմ անում, դա մենք ենք անում, երբ քեզ են անում, դա մեզ են անում:
Նույն էլ մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանն է վերաբերում: Երբ դու ես խախտում, դա հանուն մարդկանց է, երբ քեզ են խախտում, դա հակաժողովրդավարական է:
Երբ դու ես բողոքում ԵԽԽՎ՝ դա հանուն հայրենիքի է, երբ քո վրա են բողոքում` դրսից տղա բերել:
Լիքը կարկառուն իրավապաշտպաններ հանուն ժողովրդի արդարացնում են ԱԱԾ-ի տնօրենի կարգադրությունները դատավորին, իսկ վաղը խոսելու են ժողովրդավարությունից ու արդարադատությունից`սեմինարներ են անելու, դասընթացներ են անցկացնելու, սրտաճմլիկ ելույթներ են ունենալու …:
Հները և ներկաները նույն… են, բայց որ իրավապաշտպաններն են նույն դերի մեջ մտել, լրիվ … է»:
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10216397384024500?__xts__[0]=68.ARCdcUonAnSFZoeW9lWgN3AP4_nFyIDg_Mx6SuoHeb1r3ncX34gw71NdSkGpt-48MP7eCZc5FbKU0IIzugdWQNABIv76QguqyBAO6N2bGGRQNtz8OXsaH1iD8XMn3SZbvdqquHOR1fwU6cKZ1zmv9jnFFvJ7dUkYkJvK4E-8Al2xyNDLH7CtvCafDRHVFALeeXvrmH-wgYBh3y6NhdxdDFez3bxabi64faE2hDbZic0&__tn__=-R