Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել
Advertisement 1000 x 90

Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 26-շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ՝ մանկաբարձ-գինեկոլոգները՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ և ուռուցքաբան-քիմիաթերապևտները՝ բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանի ղեկավարությամբ:

Քանի որ պտուղը դեռևս կենսունակ չէր, անհրաժեշտ էր որոշ ժամանակ ևս պահպանել հղիությունը, մյուս կողմից՝ բուժումը չսկսելը կնոջ կյանքը կորցնել կնշանակեր: Եվրոպական ուղեցույցներին համապատասխան, Հայկուհի Գյոքչյանը սկսել է բուժումը՝ քիմիաթերապիայի հատուկ երեք կուրսերով: Իսկ երբ արդեն հղիությունը հասել է 35-շաբաթականի՝ կատարվել է կեսարյան հատում: Տղան, որ կնոջ 4-րդ երեխան է, ծնվել է 3 կգ քաշով և լիովին առողջ: Հիվանդն այժմ բուժման առավել ագրեսիվ կուրս է 4-րդ քիմիաթերապիայի կուրսից հետո նրան կվիրահատեն: Իսկ հղիության ընթացքում օրգանիզմը լավ է արձագանքել քիմիաթերապիային, ուռուցքը փոքրացել է, իսկ այլ օրգաններում մետաստազներ չկան: Բժիշկներին այս ամենը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է: