Նյու Յորքը Լոնդոնից խլեց աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կոչումը
Advertisement 1000 x 90

Նյու Յորքը Լոնդոնից խլեց աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կոչումը

Նյու Յորքն առաջ է անցել Լոնդոնից և, ըստ Global Financial Centres Index ինդեքսի, առաջին տեղն է զբաղեցրել գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում: Զեկույցը հրապարակված է Z/Yen Group ֆինանսական կոնսալտինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ անգամ հաշվարկում է ինդիկատորը:

Լոնդոնը, որը 2018 թվականի մարտին GFCI 23 վարկանիշի առաջին տեղում էր, իջել է մեկ դիրքով. առաջատարների հնգյակը եզրափակել են Հոնկոնգը, Սինգապուրը և Շանհայը: Զեկույցում նշվում է, որ «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոններն ավելի բարձր դիրքեր են գրավել վարկանիշում՝ պահպանելով վերջին տարիների միտումը»: Եվրոպական մայրաքաղաքների ինդեքսը ոչ մեծ աճ է արձանագրել վարկանիշում. այսպես, Փարիզը մեկ կետով բարձրացել է մարտի համեմատությամբ և զբաղեցրել 23-րդ տեղը, Ամստերդամը 50-րդից բարձրացել Է 35-րդ տեղը, Վիեննան՝ 64-րդից՝ 51-րդ տեղը, իսկ Բրյուսելը՝ 62-րդից՝ 54-րդը:

Սանկտ Պետերբուրգը բարձրացել է 11 կետով և զբաղեցրել 80-րդ տեղը՝ առաջ անցնելով Մոսկվայից: Ռուսաստանի մայրաքաղաքը չի փոխել իր դիրքը և մնացել է 83-րդ հորիզոնականում: Աշխարհի ֆինանսական կենտրոնների ինդեքսը սկսել է հաշվարկվել 2007 թվականին և թարմացվում է յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ: Ընթացիկ վարկանիշը թվով 24-րդն է: