Քիմ Քարդաշյանը արևապաշտպան սեքսուալ ակնոցներ է թողարկելու. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը արևապաշտպան սեքսուալ ակնոցներ է թողարկելու. 1in.am

Քիմ Քարդաշյանը Իսրայել է մեկնելու հաջորդ տարի և դառնալու է տեղի ընկերության դեմքը։

Ավելին, աստղը նաև արևապաշտպան ակնոցների յուրօրինակ հավաքածու է մշակում։

Արևապաշտպան ակնոցների ուղղությամբ մասնագիտացած իսրայելական ընկերությունը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը համաձայնագիր է ստորագրել գալիք համագործակցության վերաբերյալ և դառնալու է Bar Refaeli բրենդի դեմքը։

Քիմը Իսրայել է մեկնելու մարտին։

Բացի գովազդում հայտնվելուց, Քիմը նաև մշակել է սահմանափակ քանակությամբ արևապաշտպան ակնոցների իր ապրանքանիշը, որը նա «սեքսուալ» է անվանել։

Ընկերությունը հայտարարել է, որ ընտրել է Քարդաշյան-Վեսթին, որպես ԱՄՆ-ի ամենահայտնի կին, որը իրենց բրենդի դեմքն է լինելու առնվազն երկու տարի՝ սկսած 2019-ի ամառվանից։

1in.am