Հունաստանում հսկայական ժայռը փլվել է զբոսաշրջիկների վրա. տեսանյութ
Advertisement 1000 x 90

Հունաստանում հսկայական ժայռը փլվել է զբոսաշրջիկների վրա. տեսանյութ

Քարե մեծակտորի ընկնելու ժամանակ լողափին գտնվում էր մինչև 500 զբոսաշրջիկ. այժմ այն փակ է այցելության համար:

Այդ սարսափազդու միջադեպը տեղի է ունեցել Հունաստանում ժողովրդականություն վայելող Նավայո լողափին: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ժայռից հսկայական կտորն ընկնում լողափի տարածքում: Բարեբախտաբար, ընկնելու վայրում մարդիկ այնքան էլ շատ չէին: Իսկ լողափի այցելուներն սկսում են խուճապահար փախչել այդտեղից:

Ժայռի փլվելուց անմիջապես հետո առափնյա պահպանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և այն մարդկանց որոնումներ սկսել, որոնք կարող էին հայտնվել փլվածքների տակ: Բարեբախտաբար, այդպիսիք չեն եղել: Միջադեպի հետևանքով տուժել է յոթ մարդ, մի կնոջ հիվանդանոց են տեղափոխել մեջքի վնասվածքներով:



Նման նյութեր