Հայկական արմատներով ռուսաստանցի հաղորդավար Միխայիլ Գալուստյանը սոցիալական ցանցում հրապարակել է Comedy Club-ի աստղերի լուսանկարը։
Հայտնի հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Comedy Club-ի աստղերը զվարճանում են Երևանում։
Լուսանկարն այնքան է դուր եկել բաժանորդներին, որ մեկ ժամում այն հավաքել է 48 հազար «հավանում»։
Посмотреть эту публикацию в Instagram
«Տղաներ, հավատարիմ մնացեք ինքներդ ձեզ, դուք լավագույնն եք, հայտնի լինելը ձեզ չի փչացրել»,- գրել է oraniutka-ն։
«Ռևան Ագուերոյին է նման»,- գրել է kaha_exe-ն` ակնարկելով հայտնի ֆուտբոլիստին։
«Խառլամովն ինչպես միշտ ուտում է»,- գրել է yankyoung-ը։
Հիշեցնենք, որի կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։