Ստորև համատեղել ենք ճարտարապետ Արտակ Ղուլյանի ֆեյսբուքյան հրապարակումները. «Ջինսերով, սմարտֆոններով, ուսապարկով ու գլխաբաց երգել ու զարմանալ, որ թուրքն արգելում է… Իսկ ինչու՞ մերօրյա Հայաստանի ավերակ ու կանգուն եկեղեցիներում երբեք նման երգեցողության ականատես չենք լինում…
Ինչու՞ է մեր բարեպաշտությունն այսպես պատեհապաշտորեն կեղծ…
Ի դեպ՝ այսօր Մաքրավանքի եկեղեցում մի քանի պարկ տպագիր «սրբանկարների» ու գույնզգույն լաթերի թափոն եմ հավաքել ու մաքրել աղտոտված ու այլանդակված այդ՝ փշաքաղվելու աստիճան կատարյալ կոթողը…
Եվ նույն անխնամ ու նողկալի վիճակն է մեր բազմաթիվ կանգուն ու կիսավեր հուշարձաններում…
Եվ սա է մեր իրական դեմքը՝ առանց սրտառուչ հայրենասիրական ու եկեղեցասիրական շպարի…
Հղումը՝ մեկնաբանության մեջ»: