Ակնեն մաշկային ամենատարածված խնդիրներից մեկն է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այն չբուժելու դեպքում կարող են մուգ հետքեր և սպիներ մնալ:
Ինչու են բշտիկներ առաջանում մեջքին: Մեջքի հատվածում բշտիկների առաջացման պատճառ կարող են դառնալ մի խումբ խնդիրներ, այդ թվում.
- ֆոլիկուլների խցանում՝ վատ հիգիենայի պատճառով
- հորմոնալ հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մաշկի յուղոտության
- կիպ հագուստ, որը վատ է օդ կլանում
- հորմոնալ ֆոնի փոփոխություն դաշտանային ցիկլի և հղիության ընթացքում
- անկողնային պարագաները ուշ փոխելը, ինչի արդյունքում այն կլանում է կեղտն ու մաշկի յուղը՝ իդեալական միջավայր ապահովելով բակտերիաների համար
- հաճախ պայուսակ կրելը, որը շփվում է մեջքի հետ և գրգռում մաշկը:
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից: Խնդրի լուծման տարբերակը կախված է դրա աստիճանից և մաշկի որակից: Հարկավոր է ոչ միայն կոսմետիկ միջոցներ օգտագործել, այլև փոխել կենսակերպը:
- Պիլինգ: Օգտագործեք սկրաբ, որի կազմում նաև սալիցիլաթթու կա: Այն օգնում է մաշկից հեռացնել ճարպն ու կեղտը:
- Թեյի ծառի յուղ: Այս յուղը ներառված է մի շարք կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ և արդյունավետորեն պայքարում է բակտերիաների դեմ:
- Ազատ հագուստ: Հրաժարվեք կիպ հագուստից, որը կլանում է կեղտն ու քրտինքը:
- Առողջ սնվեք: Սպիտակ հացը, կարտոֆիլը, բրինձը բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարող է սրել խնդիրը: Սննդակարգ ներառեք բանջարեղեն, մրգեր:
Ինչպես կանխարգելել բշտիկների առաջացումը
- Խուսափեք մթերքի օգտագործումից, որը գրգռում է մաշկը:
- Առաջացած բշտիկները մի ճզմեք:
- Ընտրեք կոսմետիկ միջոցներ, որոնք համապատասխանում են մաշկին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը